ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.29, EUR 420.21, RUB 5.07, GBP 477.98
+12 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+16 °C
«Վաշինգթոնը պետք է դադարի ռազմական աջակցություն ցուցաբերել Բաքվին». ԱՄՆ կոնգրեսական
12:36, 02.02.2023 | mamul.am
2777 | 0

ԱՄՆ վարչակազմը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքի արգելափակմանը վերջ դնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում նման հայտարարությամբ է հանդես եկել Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթի Փորթերը:

Կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, որը 120 հազար արցախցիներին գրեթե երկու ամիս զրկել է կենսական անհրաժեշտության ապրանքներից:

«Ադրբեջանի նպատակը հստակ է՝ ստիպել Արցախի էթնիկ հայերին լքել իրենց հայրենիքը՝ ստեղծելով այնպիսի պայմաններ, որոնք անհնար են դարձնում ապրելը: Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին իր ագրեսիայի համար: Ես շարունակում եմ վարչակազմին կոչ անել անհապաղ միջոցներ ձեռնարկել այս արգելափակմանը վերջ դնելու համար»,- ասել է կոնգրեսականը:

Նա նաև շեշտել է, որ Վաշինգթոնը պետք է դադարի ռազմական աջակցություն ցուցաբերել Բաքվին:

«Մենք պետք է դադարեցնենք ամբողջ ռազմական աջակցությունն Ադրբեջանին: ԱՄՆ հարկատուները չպետք է սուբսիդավորեն Ադրբեջանի մշտական ագրեսիան հայ ժողովրդի դեմ: Ես շարունակում եմ իմ համերաշխությունը հայտնել հայ ժողովրդին և ամերիկահայ համայնքին»,- եզրափակել է կոնգրեսական Քեթի Փորթերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր