ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան դեպքին. «15 զինվորի մի գիշերվա մեջ մոխրացնել, ու սրա համար գլուխ չխոնարհել, ներողություն չխնդրել… սա խոսում է այն մասին, որ այս մարդկանց համար ոչ միայն օրինականությունն է ոչ մի բան, այլ նաև մարդկային կյանք, արժեք, հայրենիք, չկան տենց բաներ, հավանաբար որոշ անձանց կաշիները փրկելու անմոռաց ձգտում ունեն: Ի՞նչ է նշանակում Պաշտպանության նախարարի, Փաշինյանի պահվածքը, մի անգամ գոնե դեպքի վայր, ընտանիքներին չեն այցելում»,- կարծիք է հայտնել ընդդիմադիր պատգամավորը: Մինասյանի փոխանցմամբ՝ ընդդիմադիրները փորձել են այցելել դեպքի վայր, սակայն նրանց մուտքն արգելել են: |