ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելությունը կարող է տեղակայվել 1-2 օրվա ընթացքում». Լավրով
15:24, 02.02.2023 | mamul.am
5310 | 2

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու առաջարկը մնում է արդիական, այն կարող է տեղակայվել, եթե Երևանը հետաքրքրված լինի, այս մասին այսօրվա հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Այն փաստը, որ ՀԱՊԿ-ն այս դժվարին իրավիճակում պատրաստեց (Հայաստանի և Ադրբեջանի սահմանին) խաղաղապահ գործողության տեղակայման ծրագիր, կարծում եմ, շատ կարևոր ձեռքբերում էր։ Այդ առաջարկը դեռ սեղանին է։ Իսկ եթե մեր հայ դաշնակիցները, ընկերները նախկինի պես հետաքրքրված են դրանով, այդ առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը մեկ-երկու օրվա ընթացքում»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Լավրովը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր