ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Լավրովն Ալիևի փաստաբանությունը նոր չի ստանձնել». Գայանե Աբրահամյան
17:00, 02.02.2023 | mamul.am
3598 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը․ «Ես զարմանում եմ ձեր զարմանքի ու զայրույթի վրա, դաշնակցի վրա հույս դնելու ինքնախաբեության թմբիրից շատ վաղուց պետք է դուրս գայինք։

Իսկ Լավրովն Ալիևի փաստաբանությունը նոր չի ստանձնել, ուղղակի հիմա դրա համար հավելյալ ջանք ու եռանդ է դնում։

Բայց այս հարցազրույցի մեզ վերաբերող հատվածում ավելի վտանգավոր դրվագ կա, որը կարծես ուշադրությունից դուրս է մնացել, այն, որ դիվանագիտության գուրոն «շփոթում» ու նույնականացնում է ՀՀ սուվերեն տարածքի դեմ սեպտեմբերյան հարձակումն արցախյան հակամարտության հետ` անհեթեթ ու կեղծ արդարացումներ գտնելով ՀԱՊԿ անգործության համար։

Այս միտումն իսկապես վտանգավոր է և սրա դեմ պետք է համարժեք հակադարձումներ լինեն տարբեր խողովակներով, սա իսկապես լուրջ խնդիրների կարող է հանգեցնել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր