Քաղաքագետ Արա Պողոսյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ գրելով. «Այն, ինչ ասում է Լավրովը, պետք չէ զարմանալ, դա լրիվ տեղավորվում է այն գծի մեջ, որով այսօր առաջնորդվում է իր երկիրը։ Ռուսաստանն այսօր շատ ու ավելի շատ է կախված Թուրքիայից ու Ադրբեջանից, քան երբևէ։
Միևնույն ժամանակ, սա չի նշանակում, թե մենք պետք է ծայրահեղությունների մեջ ընկնենք։
Անկասկած է, որ շուտով Ռուսաստանին սպառնալու է թյուրքական վտանգը։
Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայի բոլոր խնդրանքները «Թաթարստանի, Դաղստանի և բոլոր այդ շրջանների համար» գտնում են պատասխաններ, չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ պատասխանների ու խնդրանքների մասին է խոսքը։
Մոտ մեկ ամիս առաջ կարծիք էի հայտնել, որ Ռուսաստանին սպառնում է 1071 թվականը, ինչպես ժամանակին Բյուզանդիային։
Իրական վտանգը Ռուսաստանի համար ըստ էության ո՛չ թե Արևմուտքն է, այլ թյուրքական աշխարհը, և դա շուտով իրենց կաշվի վրա կզգան ռուսները»։