ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Բարձրացված վայնասյունն ամենայն ճշգրտությամբ կրկնում է Կինոյի տանը հավաքվածների քաջնազարությունը». Կ. Փաշոյան
19:06, 02.02.2023 | mamul.am
4875 | 1

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադեկվատի ու գժի տարբերությունն այն է, որ առաջինը ժամանակի ընթացքում հավեսը կորցնում է նույն միտքը կրկնել ու բացատրել, իսկ երկրորդը պատրաստ է տասնամյակներ շարունակ վերարտադրել իր գժությունը։
25 տարի շարունակ բազմաթիվ մարդիկ փորձել են հանգամանորեն բացատրել 7 շրջանների կարգավիճակն ու բնույթը, բայց զուգահեռ իրականությունում գժերը վճռականորեն զարգացրել են իրենց մանկամիտ խելահեղությունը։
Նույնիսկ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Արցախի շրջափակումը և Հայաստանի ծանր դրությունը չեն սթափեցրել նրանց։ Եվ հենց այս համատեքստում Լավրովի խոսքի շուրջ բարձրացված վայնասյունը ամենայն ճշգրտությամբ կրկնում է Կինոյի տանը հավաքվածների քաջնազարությունը։
Բայց հիմա էլ արձագանքելու զահլա չկա, անհնար է գժության և խելագարության հետ բանական քննարկման մեջ մտնելը»։

Աղբյուրը` Կարպիս Փաշոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր