ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Շիրակի մարզում ձյան առատ տեղումներ են. Աշոցքում և Ամասիայում բուք է
18:36, 02.02.2023 | mamul.am
3184 | 1

Շիրակի մարզում ձյան առատ տեղումներ են: Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեստության դեպքում և ձմեռային անվադողերով։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Փետրվարի 2-ին ժամը 17.15-ի դրությամբ մարզի բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին առատ ձյան տեղումները շարունակվում են։

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է, ճանապարհները՝ դժվարանցանելի։

Գետնաբուք է նաև Լանջիկ-Մաստարա հատվածում։

ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են, որոշ հատվածներ՝ դժվարանացանելի, որոշ հատվածներում էլ առկա է մերկասառույց։

Սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր