ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Զինվորների ծառայությունն առավել հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար արվում է առավելագույնը». Սուրեն Պապիկյան
18:48, 02.02.2023 | mamul.am
3149 | 0

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գրառումը. «Փետրվարի 2-ին այցելել եմ ՊՆ N ուսումնական զորամաս։ Շրջելով զորամասի տարածքում հետևել եմ ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրվա կարգացուցակով սահմանված դասընթացների և պարապմունքների անցկացմանը։
Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև ձմեռային զորակոչի շրջանակում ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկների հետ։
Հետաքրքրվելով նրանց ծառայությամբ ու տրամադրությամբ՝ վստահեցրել եմ, որ զինվորների ծառայությունն առավել հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար արվում է առավելագույնը։ Նաև
ներկայացրել եմ որոշ մանրամասներ՝ իրականացվող բարեփոխումների
վերաբերյալ։
2022 թվականի ուսումնական տարվա արդյունքներով, մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, զինվորական օրինակելի կարգապահության համար,
զորամասը ճանաչվել է ուսումնական լավագույն զորամաս։ Զորամասի հրամանատարին եմ հանձնել պատվո դրոշը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր