Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վերջերս հանդիպել է իր ընկերների, գործընկերների և համախոհների հետ Արցախից, Հայաստանից և Սփյուռքից, ովքեր անտարբեր չեն և այս ճգնաժամային շրջանում շարունակում են մնալ Արցախի և այստեղ ապրող 120 հազար հայության կողքին։ «Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց՝ ընտրելով այս ճանապարհը, քանի որ շրջափակումը հնարավորություն տվեց Արցախի ներսում կրկին զգալ այն էներգիան, որը կար 1988-ին»,-ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ ճգնաժամը համայն հայությանը ինքնամաքրվելու, հայրենիքի, ազատության, արժեքների կարևորությունը հասկանալու և գնահատելու հնարավորություն տվեց: |