ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց՝ ընտրելով այս ճանապարհը». Ռուբեն Վարդանյան
20:18, 02.02.2023 | mamul.am
4765 | 0

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վերջերս հանդիպել է իր ընկերների, գործընկերների և համախոհների հետ Արցախից, Հայաստանից և Սփյուռքից, ովքեր անտարբեր չեն և այս ճգնաժամային շրջանում շարունակում են մնալ Արցախի և այստեղ ապրող 120 հազար հայության կողքին։

«Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց՝ ընտրելով այս ճանապարհը, քանի որ շրջափակումը հնարավորություն տվեց Արցախի ներսում կրկին զգալ այն էներգիան, որը կար 1988-ին»,-ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ ճգնաժամը համայն հայությանը ինքնամաքրվելու, հայրենիքի, ազատության, արժեքների կարևորությունը հասկանալու և գնահատելու հնարավորություն տվեց:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր