ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ամեն ինչ ընթանում է թշամու երազած ձևով, ՀՀ-ն պլացդարմ է դառնում այլ պետությունների համար». Հայկ Դերզյան
20:36, 02.02.2023 | mamul.am
3610 | 0

«Հայաստանը լարված հարաբերություններ ունի Ռուսաստանի և Իրանի հետ, հանրային տիրույթներում քննարկվում է այն հարցը, որ ԵՄ դիտորդական առաքելությունը գալիս է Հայաստան ոչ միայն սահմանային իրավիճակին ծանոթանալու, այլև Իրանի հետ սահմանին որոշակի ուսումնասիրություններ կատարելու համար»,-այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը:

«Տարածաշրջանում խաղեր խաղալով հանգելու ենք Արցախում ստեղծված իրավիճակին, այսինքն՝ Հայաստանը դառնալու է պլացդարմ մի շարք այլ պետությունների համար: Բազմաթիվ են դեպքերը, երբ քո երկրի սուվերեն տարածք բերելով այլ երկրների ներկայացուցիչներ, ինչ-որ պահի տարածաշրջանի պետությունների համար դառնում ես մարտադաշտ:

Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես երազում է թշնանին, ՌԴ-ի հետ ունենք լարված հարաբերություններ, իսկ Արևմուտքից միայն հայտարարություններ են հնչում և գործողությունների չեն վերածվում»,- ավելացրել է Դերզյանը: Նրա խոսքով, իշխանությունը արտաքին քաղաքականության ռազմավարություն չունի, առաջնորդվում է օրվա խնդիրներով ու մարտահրավերներով:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ամեն ինչ ընթանում է թշամու երազած ձևով, ՀՀ-ն պլացդարմ է դառնում այլ պետությունների համար». Հայկ Դերզյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր