Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է. «Լավրովյան ինքնաբացահայտումից շոկահարված հայ ժողովուրդ։ Եթե դուք այսօր զարմացել եք այն հայտարարությունից, որ մեր «դաշնակիցը» շատ վաղուցվանից 7 շրջանները համարել է Ադրբեջանինը, դեռ մի ուրախացեք կամ մեկնաբանեք, թե նա Արցախի մնացած մասը համարել է ոչ Ադրբեջանինը կամ հայկական։ Դուք դեռ ռուսական հայեցակարգն ամբողջությամբ չեք լսել, հետևաբար նյարդերն ամուր պահեք։ Ամբողջական հայեցակարգում Արցախի մնացած մասն էլ հայկական չէ, այլ ռուսական է։ Այդպիսին է այն Պուտինյան նեոիմպերիական հայեցակարգում, իսկ եթե Ադրբեջանը լավ գին տա (մտնի ռուսական հովանոցի տակ), ապա դա էլ կհայտարարվի ադրբեջանական, ինչպես 7 շրջանը... |