ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
ՀԱՊԿ-ը պատասխանել է խաղաղապահ գործողությունների իրավական հիմքերի մասին հարցադրմանը
22:12, 02.02.2023 | mamul.am
3980 | 0

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Քարտուղարությունը մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցների դիմումը` կապված ՀԱՊԿ Կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության պահպանման գործողությունների իրավական հիմքերի հետ։




«ՀԱՊԿ խաղաղապահ գործողությունների իրականացումը կարգավորվում է 2007թ-ի հոկտեմբերի 6-ի Խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրով։ Նշված Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն, ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի տարածքում խաղաղապահ գործունեության մասին որոշումը կայացվում է ՀԱՊԿ Կոլեկտիվ Անվտանգության Խորհրդի կողմից` հիմնվելով տվյալ պետության համապատասխան պաշտոնական դիմումի վրա ու անմիջապես տեղյակ պահելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։

Կազմակերպության անդամ չհանդիսացող պետության տարածքում խաղաղապահ գործունեության իրականացման մասին որոշումը կայացվում է ՄԱԿ ԱԽ որոշման հիման վրա։

Ներկայումս վավերացման գործընթացի մեջ է վերոնշյալ Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 2021թ-ի սեպտեմբերի 16-ի արձանագրությունը, որը սահմանում է խաղաղապահ գործունեության ոլորտում ՀԱՊԿ անունից ՄԱԿ-ի հետ փոխգործակցությունը կոոդինացնող պետության սահմանման հերթականությունը։

ՀԱՊԿ կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կիրառման իրավական հիմքերի փոփոխության մասին առաջարկներ լինելու դեպքում դրանք համաձայնեցվելու են անդամ պետությունների հետ», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է ՀԱՊԿ Քարտուղարության հաղորդագրությունում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր