Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Քարտուղարությունը մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցների դիմումը` կապված ՀԱՊԿ Կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության պահպանման գործողությունների իրավական հիմքերի հետ։
Կազմակերպության անդամ չհանդիսացող պետության տարածքում խաղաղապահ գործունեության իրականացման մասին որոշումը կայացվում է ՄԱԿ ԱԽ որոշման հիման վրա։ Ներկայումս վավերացման գործընթացի մեջ է վերոնշյալ Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 2021թ-ի սեպտեմբերի 16-ի արձանագրությունը, որը սահմանում է խաղաղապահ գործունեության ոլորտում ՀԱՊԿ անունից ՄԱԿ-ի հետ փոխգործակցությունը կոոդինացնող պետության սահմանման հերթականությունը։ ՀԱՊԿ կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կիրառման իրավական հիմքերի փոփոխության մասին առաջարկներ լինելու դեպքում դրանք համաձայնեցվելու են անդամ պետությունների հետ», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է ՀԱՊԿ Քարտուղարության հաղորդագրությունում։ |