ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Լավրովը սխալվում է». Արմեն Աշոտյան
00:36, 03.02.2023 | mamul.am
8785 | 0

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Արցախյան բանակցությունների հետ կապված վերջին հայտարարությունների առնչությամբ հարկ եմ համարում նշել.
1. Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի՝ 44-օրյա պատերազմը որեւէ կերպ հիմնավոր համարել չի կարելի, քանզի տարածքային ամբողջականությունը ՄԽ համանախագահների, այդ թվում ՝ ՌԴ կողմից առաջ քաշվող հիմնարար երեք սկզբունքներից միայն մեկն է, իսկ մնացած երկուսը՝ ուժի չկիրառում կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառում և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, կամ խախտվել են կամ այս պահին անտեսվում են։
2. 7 շրջանները հարկ է տարբերել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զավթված այլ տարածքներից, ինչպիսիք են Հադրութը և Շուշին։
3. Այսպես կոչված նախորդ իշխանությունների կողմից առաջարկների մերժումների առնչությամբ հիշեցնեմ, որ 2008-2018 թվականներին երբեք և ոչ մի հանրային խոսքում ՄԽ որևէ համանախագահ երկիր չեն խոսել Հայաստանի ապակառուցողական մոտեցումների մասին՝ կապված բանակցային գործընթացի հետ: Ավելին, նույն ՌԴ ԱԳ նախարարը 2016 թվականի ապրիլի 22-ին, մասնավորապես, հայտարարել է, որ «Հայաստանը չի հրաժարվել Կազանյան փաստաթղթից»։
4. Այո, Ալմաթայի հռչակագիրը, բազմաթիվ անգամներ պնդել ենք, չէր կարելի բերել «մեյդան» և դարձնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ՝ առավել ևս, ԼՂ խնդրի համատեքստում: Այնուհանդերձ, Ալմաթայի հռչակագրի մեկնաբանություններում Լավրովը սխալվում է, քանզի Ալմաթայի հռչակագիրը ստորագրումից առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն Խորհրդային Միության այդ պահին գործող օրենսդրությամբ այլեւս Ադրբեջանի կազմում չէր։
Եթե այս հանգամանքները հաշվի չառնել, ապա, ինչպես ռուսական ասացվածքն է ասում. Можно выплеснуть ребёнка вместе с водой»։

Աղբյուրը` Արմեն Աշոտյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր