ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Լարվածությունն աճի դինամիկա է դրսևորում՝ իր հետ բերելով նորանոր խնդիրներ». Տ. Աբրահամյան
09:42, 03.02.2023 | mamul.am
3794 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վտանգավորություն է հաղորդում նաև անկանխատեսելիությունը:
Արևմուտք-Ռուսաստան սուր դիմակայություն, Իրանի շուրջ զարգացումներ, Արցախ-Հայաստան-Ադրբեջան չկարգավորված հարաբերություններ, Թուրքիայի աճող հավակնություններ և այլն:
Այս վտանգավոր գործընթացներով պայմանավորված դժվար է միջնաժամկետ, դեռ չեմ խոսում` երկարաժամկետ կտրվածքով, հստակ կանխատեսումներ անել, թե ռեգիոնալ գործընթացները ինչ հունով կընթանան:
Մի բան հստակ է` լարվածությունն աճի դինամիկա է դրսևորում, իր հետ բերելով նորանոր խնդիրներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր