ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«ՔՊ-ն խաբել է մեր ժողովրդին». Անդրանիկ Թևանյան
12:00, 03.02.2023 | mamul.am
4785 | 0

«Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր ԱԺ նիստերի դահլիճում անցկացվում են խորհրդարանական լսումներ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու թեմայով: Քաղաքագետ Սուրեն Զոլյանի դիտարկմանը՝ «ընդդիմադիրներն ասում են, որ ՀՀ իշխանությունները տեսնում են Արցախի ապագան Ադրբեջանի կազմում, սակայն ՔՊ նախընտրական ծրագրում գրված է, որ՝ «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման, և Արցախի կարգավիճակի վեջնական հստակեցման տեսքով...», «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն արձագանքել է. «Եթե կարճ պատասխանեմ Ձեր դիտարկմանը՝ հերթական անգամ ՔՊ-ն խաբել է մեր ժողովրդին, իրենք էլ են խոստովանում, որ խաբել են, իրենք պարզ հայտարարում են, որ հիմա նոր մոտեցումներ ունեն: Դրա ապացույցն է, որ մեր բոլոր հայտարարություններում, որտեղ նշվում է ինքնորոշման իրավունքը, տեքստում ջնջում են այդ ձևակերպումը, ավելին՝ «Արցախի Հանրապետություն», «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» ձևակերպումները ևս ջնջում են»,- նշել է պատգամավորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր