ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Թե դրա հետևանքով ինչ կլինի, Արևմուտքը շատ չի խորանում». Անդրանիկ Թևանյան
12:18, 03.02.2023 | mamul.am
2528 | 0

«Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր ԱԺ նիստերի դահլիճում անցկացվում են խորհրդարանական լսումներ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու թեմայով:

Պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ելույթում շեշտել է, որ ՀՀ ներկայիս իշխանությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը կնքել է ՌԴ միջնորդությամբ, բայց հայ-ադրբեջանական պրոցեսները փորձում է կարգավորել Բրյուսելյան կամ Վաշինգթոնյան հարթակներում. «Դա ոչ միայն նոնսենս է, դա ուղղակի սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը: Նրանք նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործումն առաջարկում են իրականացնել Վաշինգթոնյան պլանով, սա ի՞նչ է նշանակում. քանի որ Արևմուտքը չունի ռազմական և անվտանգային գործիքակազմեր և՛ Արցախում, և՛ ՀՀ-ում, բնական է՝ պետք է հայտարարի, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, որովհետև ինքը գործիք չունի պաշտպանելու՝ բացի հայտարարություններից: Արևմուտքի խնդիրը Արցախից և ՀՀ-ից ՌԴ ռազմական ներկայությունը դուրս բերելն է, թե դրա հետևանքով ինչ կլինի, արդեն շատ չեն խորանում, ոչ թե, որ թշնամի են մեզ, այլ իրենք ունեն իրենց խնդիրները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր