ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Երկրի ղեկավարի նման պահվածքը հանգեցնելու է նման իրավիճակների կրկնության». Սուրեն Պարսյան
12:30, 03.02.2023 | mamul.am
4150 | 0

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Վերին Լարսում լոգիստիկ խնդիրներ ունեինք, սակայն շնորհակալ ենք ռուսական կողմին, որ արագ այդ խնդիրները լուծվում են։ Սա այն դեպքում, որ 2022 թվականի ընթացքում հազարավոր բեռնատարներ շաբաթներով հերթերի մեջ էին, բազմաթիվ արտահանողներ մեծ կորուստներ ունեցան ապրանքների փչանալու հետևանքով։ Անշուշտ, այս ամենը կախված է նաև վրացական կողմից։

Ինչևէ, երկրի ղեկավարի նման պահվածքը հանգեցնելու է ապագայում նման իրավիճակների կրկնության։

Ռազմավարական գործընկերոջը չպետք է քծնել տեղի-անտեղի առիթներով, այլ աշխատել հետը փոխշահավետ և փոխադարձ վստահության մթնոլորտում»։

Աղբյուրը` Սուրեն Պարսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր