ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Նշաձող իջեցնելու մասին խոսող վարչապետն ասում էր՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է». Վարդան Պողոսյան
13:42, 03.02.2023 | mamul.am
1984 | 0

«Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր ԱԺ նիստերի դահլիճում անցկացվում են խորհրդարանական լսումներ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու թեմայով:

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ 2022-ի ապրիլի 13-ին արված հայտարարությանը, ըստ որի՝ «միջազգային հանրությունը ՀՀ և Արցախի շուրջ կոնսոլիդացիա կապահովի, եթե Երևանն իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը»: «Նույն վարչապետը 2021-ի սեպտեմբերի 2-ին հայտարարել էր, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է: Այսինքն՝ մոռանում ենք ինքնորոշում, ԼՂՀ հասկացությունները և խոսում ենք միայն ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովման մասին, կարգավիճակի մասին այլևս որևէ խոսք չկա: Արդյո՞ք ՀՀ այսօրվա իշխանություններն իրավունք ունեն նման ձևով մոտենալ Արցախի հիմնահարցին. ո՛չ, չունեն, դա առաջին հերթին հակասահմանադրական է»,- ընդգծել է Պողոսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր