ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Գուգո´, 5000-ը 3 մլն-ի մեջ չէի՞ն, խի՞ տարաք՝ կոտորեցիք». զոհվածի հայր
14:37, 03.02.2023 | mamul.am
6567 | 2

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ շարունակվում են խորհրդարանական լսումները՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ: ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը, դիմելով ընդդիմադիրներին, ասաց. «Հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ ինչ-որ ռոմանտիկ դրսևորումներ եք արտահայտում, ինչ-որ բան մոռացել եք երևի իրականությունից, թե ինչի առջև է հիմա կանգնած ՀՀ-ն ու ՀՀ ժողովուրդը, անընդհատ 120 հազար Ղարաբաղի բնակիչ... 3 մլն ՀՀ բնակիչներ՝ պատասխանատու ենք մենք էդ մարդկանց համար, պատասխանատու ենք մեր երկրի համար, առաջնայնությունները ճի՛շտ դրեք»:

Այս հայտարարությունից հետո 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանն ասաց. «Երբ Գուրգեն Արսենյանը ներկայացնում էր, որ 120 հազար հայ կա Արցախում, բայց Հայաստանում 3 մլն կա… Գուգո՛, ուղիղ քեզ եմ ասում, էդ 5000-ը 3 մլն-ի մեջ չէի՞ն մտած, խի՞ տարաք՝ կոտորեցիք, եթե էս քաղաքականությունը պիտի անեիք: Այսինքն՝ հիմա ասում են 120 հազարը հայ չեն, 3 միլիոնն են հայ: Այս պարտվողական ու թուրքահպատակ մոտեցումը մեզ բերել, հասցրել ա էս վիճակին»,- նշեց զոհվածի հայրը:

«Գուգո´, 5000-ը 3 մլն-ի մեջ չէի՞ն, խի՞ տարաք՝ կոտորեցիք». զոհվածի հայր
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր