ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Հենց սա էր հիմքը, որ արևմուտքը նիկոլ բերեր ու դեղին մամուլի «լրագրողից» թագավոր «սարքեր»». Մետաքսե Հակոբյան
23:06, 03.02.2023 | mamul.am
5023 | 3

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախում մեկ շաբաթ առաջ դիմավորեցինք մեր դպրոցահասակ երեխաներին, որոնց տունդարձի ճանապարհը փակել են ալիևն ու / Նիկոլը: Ովքեր, չնայած մթի ու ցրտի մեջ տնային հանձնարարություններն են կատարում, թերի են սնվում, բայց փայլում են աչուկները, որովհետև իրենց տանն են, մայրիկների գրկում, իրենց Արցախում:

Զարմանո՞ւմ եք, երբ աշխարհը «չի պատժում» ադրբեջանին, «չի բացում» Արցախի ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ: Զարմանո՞ւմ եք, զայրանո՞ւմ եք, երբ Լավրովը ձեզ երկնքից «իջեցնում է»: Նեղվո՞ւմ եք իրականությանն առերեսվելիս: Ու կրկին «մեղավորներ» եք փնտրում: Լավրովն առանց տողատակերի, ավելի քան պարզ ու հստակ հերթական անգամ փաստեց, որ Արցախի հինգ շրջանների հանձնման շուրջ բանակցություններ, մինչ չարաբաստիկ 2018-ը, եղել են և դա չէր նշանակում, որ ՀՀ-ն պիտի զիջեր հինգ շրջանները, այլ փոխզիջում էր, որի արդյունքում կմնային Քաշաթաղն ու Շահումյանը և կդիտարկվեր Արցախի կարգավիճակը: Սակայն դրան չգնաց ՀՀ նախորդ իշխանությունը, քանզի բանակցային գործընթացում առավել շահավետ ելքեր գրանցելու հնարավորություն ուներ: Եվ հենց սա էր հիմքը, որ արևմուտքը պիտի նիկոլ բերեր ու դեղին մամուլի «լրագրողից» թագավոր «սարքեր» ու պիտի այդ թագավորն էլ հանձներ Արցախն ու բզկտեր Հայաստանը: Սակայն, հոգով ու կեցվածքով դեղին մամուլի «լրագրող» մնացած «թագավորն» ու իր տերերը մի կարևոր հանգամանք բաց էին թողել. թեկուզ ուշ, բայց ոչ ուշացած, Արցախը խելքի կգա, ոչ կասի օտարածին «թագավորին» և կպայքարի հանուն Հայրենիքի, հանուն իր և իր զավակների լինելու, հանուն իր նահատակված զավակների հիշատակի, ՀԱՆՈւՆ...

Իսկ ես զարմանում ու զայրանում եմ, որ մոռանում եք. Արցախը շրջափակված է, Արցախում աղետ է: Չասեք չէ, այդպես չի...եթե այդպես չլիներ, ապա Արցախն արդեն 54 օր այդ հնարավորությունը տվել է. չունենալ նիկոլներ...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր