ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Թուլացած (թվացող) Ռուսաստանի դեմ խոսելն անշառ բան է, արևմուտքը խրախուսում է՝ խոսում են». Էդգար Էլբակյան
02:18, 04.02.2023 | mamul.am
3003 | 0

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումը․ «Զարմանալի է, որ մարդիկ զարմանում են, որ Ռուսաստանի ու ներկայիս Հայաստանի միջև դաշնակցային հարաբերություններ չեն ստացվում, բայց չեն զարմանում, որ Ռուսաստանի ու Թուրքիայի Յոզղաթի վիլայեթի միջև դաշնակցային հարաբերություններ չեն ստացվում։ Ի՞նչ տարբերություն։ Թե՛ ներկայիս Հայաստանը, թե՛ Յոզղաթի վիլայեթն օկուպացված են և կառավարվում են Թուրքիայի կողմից։
Բայց ես ձեզ իրական պատճառը կասեմ․ մարդիկ հոգու խորքում ԱՄԵՆ ԻՆՉ ՇԱՏ ԼԱՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ։ Իրենք գիտեն, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները, որ երկիրը մտցրել են Թուրքիայի տիրապետության տակ, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի պես հենարան ունեն, դրա համար, շատ լավ իմանալով, որ հենց այդ իշխանություններն են թուրքացնում երկիրը, վախենում են նրանց դեմ խոսել։ Իսկ թուլացած (թվացող) Ռուսաստանի դեմ խոսելն անշառ բան է, արևմուտքը դա խրախուսում է, խոսում են։ Այսինքն՝ իրենց խնդիրը ոչ թե Հայաստանի թուրքացումն է, այլ արևմուտքի թելադրանքին կուրորեն հետևելը»:

Աղբյուրը` Էդգար Էլբակյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր