ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Վահան Քերոբյանը շարունակում է ոչ ադեկվատ հայտարարություններ անել». Ոսկան Սարգսյան
15:30, 03.02.2023 | mamul.am
3064 | 1

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. ««Սթար» սուպերմարկետների ցանցը տնօրինած, այն սնանկացրած, պիցցա բաժանող ընկերության սեփականատեր, այժմ էկոնոմիկայի նախարար աշխատող Վահան Քերոբյանը շարունակում է ոչ ադեկվատ հայտարարություններ անել, բլթցնել։ Նա Արմենպրեսին հայտնել է․ «Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի, քանի որ թուրքական շուկան, հաղորդակցությունների բացումը տալու է լայն հնարավորություն, հասանելիություն՝ թե հենց թուրքական շուկային, թե մերձավորարևելյան երկրներ ապրանքներ տեղափոխելու մասով»:
Հայաստանի՞ց ինչ է արտահանվելու Թուրքիա և մերձավորարևելյան երկրներ։ Հայաստանից հիմնականում արտահանվում են պղձնի, մոլիբդենի խտանյութ, որոնք այժմ էլ հասնում են արտերկրի վերամշակող գործարաններ, հայկական կոնյակի, ծիրանի և այլ մրգերի, բանջարեղենի սպառման շուկան էլ Ռուսաստանն է»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր