Ուկրաինան պատրաստ է ցանկացած պահի խզել դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ. որոշումը նախագահինն է, այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Նա նշել է, որ Իրանը «հատել է սահմանագիծը», երբ սկսել է Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարել՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար։ Կուլեբայի խոսքով՝ որոշումը կարող է ընդունվել ցանկացած պահի՝ կախված Իրանի հետագա վարքագծից։ |