ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Այո՛, նախկինում եղել է կոռուպցիա, բայց միջազգային հարթակներում Հայաստանը ներկայացնելիս ես հպարտ եմ զգացել». Ռ. Հակոբյան
16:12, 03.02.2023 | mamul.am
2777 | 1

«Այո՛, նախկին համակարգի օրոք եղել է թալան, կոռուպցիա, անհասկանալի կադրային քաղաքականություն, իշխանավորների հարազատների կողմից լկտի, բեսպրեդել, ինչու ոչ՝ գողական պահվածք, որ ժողովրդի մոտ ատելություն է առաջացրել։ Բայց միջազգային հարթակներում ՀՀ-ը ներկայացնելիս ես հպարտ եմ զգացել, որովհետև դրանով հանդերձ՝ ինձ համարել եմ ռազմաքաղաքական լուրջ գործոն ունեցող պետության ներկայացուցիչ։ Այսօր, շատ ներողություն, մենք ցեխաջրի մեջ ենք ընկած, մեզ ոչ ոք լուրջ չի ընդունում»,- այս մասին այսօր «Հայաստան» խմբակցության հրավիրած՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

Հակոբյանն իր խոսքում դիմել է նաև ընդդիմությանը. «Իմ լավ ընկերներ, չեք գտնո՞ւմ, որ ձեր քաղաքականության արդյունքում է նա դեռ նստած աթոռին։ Ես գտնում եմ, որ հենց այդ քաղաքականության արդյունքն է, որովհետև նա այսօր իրավունք չուներ պետություն ներկայացնել»:

«Այո՛, նախկինում եղել է կոռուպցիա, բայց միջազգային հարթակներում Հայաստանը ներկայացնելիս ես հպարտ եմ զգացել». Ռ. Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր