ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության և կայունության համար կարևոր շանս է ստեղծվել». Չավուշօղլու
16:06, 03.02.2023 | mamul.am
3220 | 0

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Արգենտինայի իր պաշտոնակցի հետ Ստամբուլում համատեղ մամուլի ասուլիս է տվել, գրում է «Էրմենիհաբեր»-ը: «Կովկասում Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության և կայունության համար կարևոր հնարավորություն ի հայտ եկել։ Այս հարցում արվող քայլերի, Թուրքիա-Հայաստան, Հայաստան-Ադրբեջան կարգավորման քայլերի մասին նույնպես այսօր մեր հանդիպմանը տեղեկատվություն եմ փոխանցել արգենտինացի իմ գործընկերոջը»,- ասել է նա։

Ըստ Չավուշօղլուի՝ իրենց նպատակն այն է, որ Հարավային Կովկասը ևս լինի կայունության և զարգացման տարածաշրջան։ Եվ իբր դրա համար Թուրքիան և Ադրբեջանն անկեղծ քայլեր են անում։

«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասն առաջիկայում լինելու է մի տարածաշրջան, որտեղ խոսվելու է զարգացման, կայունության և խաղաղության մասին»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր