Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր ԱԺ լսումներին հոխորտալի բարձրաձայնեց հակասահմանադրական, հակաիրավական, հակամարդկային մի կարգախոս՝ 120 հազար արցախահայության խնդիրը չգերագնահատենք, «փրկենք» ՀՀ 3 մլն բնակչությանը։ Վերաշարադրումն ազատ է։ Նման հայտարարությունը տարբեր իշխանությունների օրոք պատգամավոր եղած անձի կողմից հանցագործության ակնհայտ տարրեր է պարունակում՝ ՀՀ քաղաքացիների խտրականություն-տեսակավորում՝ ըստ բնակության վայրի։ Համոզված եմ, որ ՀՀ դատախազությունը պետք է զբաղվի այս հայտարարությամբ։ Նվազագույնը ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովը պետք է գնահատական տա։ Եթե ոչ, ապա դա կգնահատվի որպես պաշտոնական դիրքորոշում։ Իսկ պետության գլուխ չի կարող լինել մի կուսակցություն, որը խտրականություն է դնում իր քաղաքացիների միջև, հրաժարվում է իր նախընտրական խոստումներից և իր կառավարության ծրագրից»։ |