ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Հայտարարությունը հանցագործության տարրեր է պարունակում». Նարինե Դիլբարյան
16:36, 03.02.2023 | mamul.am
3941 | 0

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր ԱԺ լսումներին հոխորտալի բարձրաձայնեց հակասահմանադրական, հակաիրավական, հակամարդկային մի կարգախոս՝ 120 հազար արցախահայության խնդիրը չգերագնահատենք, «փրկենք» ՀՀ 3 մլն բնակչությանը։ Վերաշարադրումն ազատ է։ Նման հայտարարությունը տարբեր իշխանությունների օրոք պատգամավոր եղած անձի կողմից հանցագործության ակնհայտ տարրեր է պարունակում՝ ՀՀ քաղաքացիների խտրականություն-տեսակավորում՝ ըստ բնակության վայրի։ Համոզված եմ, որ ՀՀ դատախազությունը պետք է զբաղվի այս հայտարարությամբ։ Նվազագույնը ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովը պետք է գնահատական տա։ Եթե ոչ, ապա դա կգնահատվի որպես պաշտոնական դիրքորոշում։ Իսկ պետության գլուխ չի կարող լինել մի կուսակցություն, որը խտրականություն է դնում իր քաղաքացիների միջև, հրաժարվում է իր նախընտրական խոստումներից և իր կառավարության ծրագրից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր