ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.53, EUR 418.37, RUB 5.08, GBP 476.38
+13 °C, +12 °C ... +15 °C Վաղը`+19 °C
Ինստագրամը թիրախի տակ է. հնարավոր է՝ կեղծ նամակ ստանաք ձեր ծանոթից. ահազանգ
17:30, 03.02.2023 | mamul.am
1971 | 0

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ահազանգում է․ «Ինստագրամում նման կեղծիք է տարածվում: Հնարավոր է` կեղծ նամակը ստանաք ձեր ծանոթի, ընկերոջ էջից, քանի որ կեղծարարները գողանում են օգտահաշիվները ու այլ մարդկանց անունից հանդես գալով տարածում ֆիշինգային հղումներ:
Ձեր մուտքանունն ու գաղտանաբառը մի լրացրեք այլ հարթակներում բացի իրական կայքի հասցեն ու պաշտոնական հավելվածը:
Միացրեք երկփուլային նույնականցումը, որը հնարավարություն չի տա մտնել ձեր հաշիվ նույնիսկ, եթե գողանան գաղտնաբառը:
Ինչպես միացնել Ինստագրամում:
Բանկային քարտի տվյալներ մի լրացրեք չստուգված կայքերում:
Կասկածով մոտեցեք բոլոր այն հրապարակումներին, որտեղ առաջարկում են առանց ջանք գործադրելու միանգամից շատ փող աշխատել:
Ինչպես չդառնալ ֆիշինգի զոհ»:

Մանրամասն՝ գործակալության ուղեցույցում:

Ինստագրամը թիրախի տակ է. հնարավոր է՝ կեղծ նամակ ստանաք ձեր ծանոթից. ահազանգ
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր