ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Պարոնա՛յք, հանդիսատեսը հոգնել է». Նազելի Բաղդասարյան
18:00, 03.02.2023 | mamul.am
5367 | 1

Շիրակի նախկին մարզպետ, ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանը գրել է. «Ընդդիմության նախաձեռնած «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ» խորհրդարանական լսումների անկյունաքարը բնավ հումանիտար աղետը չէր։
Ցավոք, ելույթ ունեցողներից շատերի հիմնական թեզերը խիստ նույնական էին ադրբեջանական քարոզչության հետ, կարծու՞մ եք պատահական է։
Խոսույթի առանցքում՝ իշխանության ուղղված անատամ մեղադրանքներ, և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խարխլում։ Բովանդակային առումով ալիևյան օրակարգն է , ու ակամայից հարց է ծագում, թե ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում։
Մինչ այժմ ոչ մի խոսք էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության առավել հեռահար նպատակների կանխարգելելման մասին։ Փոխարենը՝ մերկապարանոց հայտարարություններ առ այն, որ իշխանությունները Լաչինը զիջել են, տվել են, փոխել են ու այսպես շարունակ։
Բագրատյանը կրկին «անգերազանցելի» էր, իր ձևակերպումներով կրկին ստորադասեց մեր երկրի պետական շահը և ի ցույց դրեց բոլորին, թե ում գրպանից է վճարվում։
Արդյոք կա՞ գիտակցում, որ մեր երկրի ինքնիշխնությունն առավել է ամեն բանից։ Արդյոք կա՞ ընկալում, որ 120000 մեր հայրենակցի կյանքն ու անվտանգությունն է նժարին։
Ղարաբաղյան հարցի շահարկմամբ իշխանափոխության հասնելու բաղձալի երազանք … ընդդիմության հին ու չարչրկված սցենարով հերթական արարի ականատեսն ենք։
Պարոնա՛յք, հանդիսատեսը հոգնել է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր