ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Ադրբեջանի Պետական ֆիլարմոնիայի շենքի ճարտարապետը. Գաբրիել Տեր-Միքելյան
18:42, 03.02.2023 | mamul.am
3899 | 1

Շարունակելով ծանոթանալ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 20-րդ դարի սկզբում աշխատած հայ ճարտարապետների հետ, այս անգամ կներկայացնենք հայազգի տաղանդավոր ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելյանին, ով 1899-1912 թվականներին աշխատել է Բաքվում, իսկ 1912-1949 թվականներին՝ Թիֆիլսում։

Գաբրիել Տեր-Միքելյանը կլասիցիզմի, մոդեռնի և անդրկովկասյան ժողովուրդների ճարտարապետական ձևերի ստեղծագործական վերարտադրությամբ նախագծել է 70 շենք, որոնցից կառուցվել է 37-ը։ Նրա բարձրարվեստ կառույցները նպաստել են Բաքվի և Թիֆլիսի 20-րդ դարասկզբի ճարտարապետության պատմության և ազգային ճարտարապետության զարգացմանը։
Գաբրիել Տեր-Միքելյանի համբավն այնքան մեծ էր Բաքվում, որ քաղաքի բոլոր պաշտոնյաները, մեծահարուստներն ու ազնվականները ձգտում էին իրենց կառուցումների նախագծերը հանձնարարել քաղաքի «առաջին ճարտարապետին» ։
Բաքվում նրա կառուցած ամենանշանավոր շինություններից մեկը ներկայիս Պետական Ֆիլարմոնիայի շենքն է, որը կառուցվել է 1910 թվականին՝ որպես Հասարակական հավաքույթների ամառային ակումբ։ Շենքի գլխավոր ճակատներից մեկն ուղղված է դեպի ծովը, իսկ մյուսը՝ դեպի փողոց և ձևավորված է երկու սլացիկ աշտարակներով։ Շենքը ներդաշնակ մի կերտվածք է, որը անկեղծ հիացմունք է պատճառում դիտողին։

Հասարակական հավաքույթի ամառային ակումբը

Թեև Գաբրիել Տեր-Միքելյանը երբեք չի աշխատել Հայաստանում, սակայն նա հատուկ սեր ուներ հայկական ավանդական ճարտարապետության հանդեպ՝ այն համարելով դասական։ Նրա արխիվներում գտնվել են զանազան հուշարձանների, եկեղեցիների և շենքերի մի շարք էսքիզներ՝ կատարված հայկական ճարտարապետական ոճով։
Նրա նախագծով է 1905 թվականին Յալթայում կառուցվել հայկական Սբ Հռիփսիմե եկեղեցին, որը հատակագծում հայկական կենտրոնագմբեթ խաչաձև եկեղեցի է։
Յալթայի հայկական Սբ Հռիփսիմե եկեղեցին

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր