Ծաղրանկարիչ, նկարիչ Սուքիաս Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել. «Լուվրի հունական, էտրուսկյան, հռոմեական հնությունների բաժնում կա մեր թագավորների քանդակները, պատրաստված Հռոմում։ Թվագրվում է առաջին -երկրորդ դար ձեռք է բերվել /saisie napoléonienne/, երևի Նապոլեոնի օրոք են ձեռք բերել....Դե Տրդատ Բ-ինը տեսել էինք, բայց կա Տիգրան, չնշելով որերորդը և մեկ նստած արձան, որի գլուխը փոխել են....Բնականաբար, այս տեսքը պետք է ունենային հռոմեացիների աչքերում.....պատկերացրեցի ինչ տեսքով կքանդակեին ժամանակակից առաջնորդներին Մոսկվայում....»: |