«Ասպարեզ» մամուլի ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրել է. «Մարդը կամ մեղավորության բարդույթ ունի, կամ ավելի վատ:
Լավրով, Վալոդ արդարացնողները պիտի Ալիև էլ արդարացնեն, Թալեաթ ու Շաքիր արդարացնեն:
Մարդն իրեն հոգեվերլուծողի տեղ է դրել, մոռացել է, որ պետական պաշտոնյա է, ու իր այսօրինակ հայտարարությունները կամ ծանր առողջական վիճակ են վկայում կամ՝ դիտավորություն:
ՀՀ բոլոր ժամանակների իշխանությունները զանազան հարցերում են մեղավոր. կոռուպցիա, աչքակապություն, թուլամորթություն, տգիտություն, միամտություն, դիտավորություն ..., բայց ռազմավարական դաշնակից համարվողի բռնած ակնհայտ թշնամական վարքի, գործողությունների, վերաբերմունքի, երկակի ու եռակի ստանդարտների և հայտարարությունների համար հաստատ մեղավոր չեն:
ՈՒշադրություն դարձրեք, մարդը, չկամենալով անվանական մատնանշել իր պատկերացրած մեղավորներին, մեղքը սվաղում է բոլորիս վրա, թե բա մենք՝ «ինքներս»... Հին հնարք է: Տաքսիստ չէ, պաշտոնյա է:
Տեսնես կգա՞ մի օր, երբ այս կարգի պաշտոնյաները հասկանան, թե ով է մեղավոր, և՝ ինչում ու խոսեն կոնկրետ և հասցեական: Ինչը հաճախ պահանջում են բոլորից, բայց ոչ իրենց հարազատ ու թանկագին Կրեմլից»: