Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այցելել է նաև Ջերմուկ քաղաք։ Դիտարկվել են Ջերմուկ զբոսաշրջային քաղաքին հարակից այն հատվածները, որտեղ (սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք) այժմ տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանi ուղեկցությամբ ՌԴ դեսպանը այցելել է Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան դպրոց, այնուհետև Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց, որտեղ հյուրերին դիմավորել են աղ ու հացով։ Հաջորդիվ դեսպանը համտեսել է Ջերմուկի հանքային ջուրը, որն ի շնորհիվ իր բուժիչ հատկությունների, ճանաչում ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեր երկրի սահմաններից դուրս։ |