«Հայաստանի առաջարկն էր, որ ՀԱՊԿ-ը ճանաչեր խորհրդային ժամանակների սահմանները և համապատասխան վերաբերմունք դրսևորեր, որից հետո կարող էինք խոսել խաղաղարար առաքելության կոնկրետ գործունեության մասին: Բայց մեր դաշնակից և հայ ժողովրդի հին բարեկամ Սերգեյ Լավրովը նախընտրեց այդ ճանապարհով չգնալ»,-այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը: «Եթե ՀԱՊԿ-ը պատրաստ չէ Հայաստանի խորհրդային սահմանները դիտարկել որպես իր գործունեության համար բազային սկզբունք, ապա այլ երկրից կարող են դիտորդներ գալ, տվյալ դեպքում՝ նման ցանկություն է հայտնել ԵՄ-ն: ՌԴ-ում կան ճշգրտագույն քարտեզներ, որոնց համաձայն՝ հստակ է, որտեղ է Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, և մեր դաշնակիցները պետք է դիրքորոշում արտահայտեին, բայց ինչ-ինչ քաղաքական նկատառումներից ելնելով՝ իրենց շահը ապահովվելու համար չեն անում»,- ավելացրել է նա: «Արցախի հարցի լուծման համար միջնորդ լինելու մրցակիցները շատ են, բոլորն էլ ցանկանում են դերակատարում ունենալ, ԱՄՆ-ն Հարավային Կովկասում նոր ներկայացուցիչ է նշանակել, միջնորդությունը սովորաբար առավելություն է տալիս: Եվրոպան կարծես թե ստացավ գազի և էներգակիրների մատակարարման բավական ձեռնտու պայմանագրեր Ադրբեջանից, տեսնենք մյուս միջնորդներն ինչ ակնկալիքներ ու ստանալիքներ ունեն, հայկական կողմը պետք է կարողանա հավասարակշռել Ադրբեջանի նյութական առավելություները»,-ընդգծել է Մելիքյանը: Մանրամասները՝ տեսանյութում։ |