Քաղաքագետ Թևան Պողոսյանի գրառումը․ «35 տարի է Հայաստանի և՛ իշխանությունը, և՛ իրականացվող քաղաքականությունը որոշվում է Ղարաբաղով: Իսկ այսօր ԱԺ-ում իշխող կուսակցության իրական քաղաքական նպատակը բարձրաձայնվեց` անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններում այլևս Արցախի խնդիրը, իր բոլոր զարգացումներով, դուրս լինի ընտրական պայքարի թեմաներից: Այդպես հեշտ կլինի իշխանություն պահել և վերընտրվել: Դրա համար է, որ 120 հազարի 54 օրերի զրկանքները «հանուն մայր Հայաստանին լավ լինելու» անտեսվում է, քանի որ թվային դաշտում հեշտ է ասել` դե 3.000.000-ը մեծ է, քան 120.000-ը: Ցավալի է, որ Արցախն այդպես էլ չընկալվեց` իր արժեքով հանդերձ: Իսկ արժեքներն ազգային հերոսների խոսքերում փնտրեք, այն, որ գնում եք Եռաբլուր և իրենց շիրիմներին առջև խոնարվում. չնայած դա էլ երևի այլևս նախընտրական բնույթի գործողություն է դարձել ցավոք: |