ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Վարուժան Ավետիսյանի կյանքը Նուբարաշենի բանտում շարունակում է մնալ վտանգված. ահազանգ
21:42, 03.02.2023 | mamul.am
2098 | 1

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը ահազանգում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Նուբարաշենի բանտում գտնվող Բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ:
Վ. Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով մեր անհնազանդության գործողությունները ժամանակավորապես դադարեցրել էինք Բերձորի միջանցքի շրջափակման և Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված:
Այս 50 և ավելի օրերի ընթացքում նրա առողջական վիճակում դրական դինամիկա չի նկատվել, Վարուժան Ավետիսյանի կյանքը Նուբարաշենի բանտում շարունակում է մնալ վտանգված:
Մեր պահանջը օրակարգում է. Վարուժան Ավետիսյանը պետք է տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց և գտնվի բժիշկական հսկողության տակ:
Ուստի հայտարարում ենք, որ առաջիկայում վերսկսելու ենք մեր բողոքի գործողություններն ու անահնազանդության ակցիաները՝ Վարուժան Ավետիսյանին շտապ հիվանդանոց տեղափոխելու պահանջով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր