ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Չէի անդրադառնա Մալաթիա տոնավաճառին, եթե չտեսնեի՝ ինչ անփութությամբ է օգտագործում ընդդիմությունն այդ խնդիրը». Վ. Դավթյան
22:00, 03.02.2023 | mamul.am
3315 | 2

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չէի անդրադառնա Մալաթիա տոնավաճառին, եթե չտեսնեի, թե ինչ անփութությամբ է օգտագործում ընդդիմությունն այդ խնդիրը։
Նիկոլիզմի հետևորդներ կան ամենուր։ Կան գիտությունների ակադեմիայում ու բուհերում։ Խոշոր ձեռնարկություններում ու մշակութային օջախներում։ Ընդ որում հաճախ գիտական բարձր կոչումներով կամ նյութական լուրջ կարողություններով օժտված մարդիկ երբեմն պակաս իռացիոնալ չեն, քան ամենավերջին մարգինալ֊նիկոլականը։ Որովհետև նւկոլիզմը ոչ քաղաքական հայացքների, ոչ գիտելիքների, ոչ էլ հասարակական դիրքի արգասիք է։ Նիկոլիզմը բարոյական լուրջ շեղում է, որի դրսևորումները տեսնում ենք ամենուր։ Այդ թվում՝ Մալաթիա տոնավաճառում։ Գուցե, ավելի մեծ ծավալով, չեմ բացառում։
Բայց անգամ եթե տոնավաճառի աշխատակիցների 90%֊ը ընկնում են այդ սահմանման տակ, միևնույն է՝ ընդդիմության, դրա հետ կապակցված ուժերի կողմից ընտրված նառատիվը սխալ է։ Սխալ է ու ապաքաղաքական։ Քանի որ այն բերելու է միայն մեկ արդյունքի՝ տոնավաճառի աշխատակիցների ընդդիմադիր հայացքների տեր թեկուզև փոքր սեգմենտի ու ընդդիմության միջև անջրպետի ձևավորմանը։
Քաղաքականությունը ենթադրում է աշխատանք յուրաքանչյուր մարդու հետ։
Զբաղվեք քաղաքականությամբ, այլ ոչ թե ֆեյսբուքյան թրոլինգով»։

Աղբյուրը` Վահե Դավթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր