«Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը «մեխի գլխի» քաղաքականություն է. դա ձեռները լվանալու, պատասխանատվությունից խուսափելու քաղաքականություն է»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: «Մենք գործ ունենք այնպիսի իրավիճակի հետ, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ոչ թե քաղաքականությամբ, այլ սեփական անօգնականությունը, ձախողումները՝ արտաքին պատճառներով արդարացնելեով, և ոչ միայն, շատ հաճախ, պարզվում է, որ հայ ժողովրդի ԴՆԹ է մեղավոր մեր պրոբլեմների համար: Սա հոգեկերտվածք է, ընդ որում՝ ձախողված ղեկավարի հոգեկերտվածք, ինչը, ի դեպ, աշխատող տարբերակ է, որովհետև շատերը հավատում են դրան, և մտածում են՝ ինչ կարող է անել մեր խեղճ Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Զուրաբյանը: |