ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը «մեխի գլխի» քաղաքականություն է». Լևոն Զուրաբյան
22:36, 03.02.2023 | mamul.am
3595 | 1

«Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը «մեխի գլխի» քաղաքականություն է. դա ձեռները լվանալու, պատասխանատվությունից խուսափելու քաղաքականություն է»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Մենք գործ ունենք այնպիսի իրավիճակի հետ, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ոչ թե քաղաքականությամբ, այլ սեփական անօգնականությունը, ձախողումները՝ արտաքին պատճառներով արդարացնելեով, և ոչ միայն, շատ հաճախ, պարզվում է, որ հայ ժողովրդի ԴՆԹ է մեղավոր մեր պրոբլեմների համար: Սա հոգեկերտվածք է, ընդ որում՝ ձախողված ղեկավարի հոգեկերտվածք, ինչը, ի դեպ, աշխատող տարբերակ է, որովհետև շատերը հավատում են դրան, և մտածում են՝ ինչ կարող է անել մեր խեղճ Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Զուրաբյանը:

«Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը «մեխի գլխի» քաղաքականություն է». Լևոն Զուրաբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր