ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հայաստանն Արցախից հրաժարվեց Պրահայի հայտարարությամբ, փոխարենը՝ ստացանք ԵՄ դիտորդական առաքելություն». ՀԱԿ փոխնախագահ
23:18, 03.02.2023 | mamul.am
3035 | 0

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հարցին՝ ՀՀ իշխանությունները ի՞նչ են թաքցնում, ի՞նչ են պայմանավորվել, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասաց. «Բայց նրանք ոչինչ գաղտնի չեն անում, ինչ պայմանավորվել են Պրահայում, այն էլ իրականացնում են: Արդեն ստորագրել են հայտարարություն, որով համաձայնել են Ղարաբաղի հարցը լուծել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիմքով: Հայաստանն Արցախից հրաժարվեց Պրահայի հայտարարությամբ, փոխարենը՝ ստացանք ԵՄ դիտորդական առաքելություն…»:
Շարունակելով խոսքը՝ Զուրաբյանն ասաց. «ԵՄ-ն շատ լավ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ, և որքան էլ ադրբեջանցիներին դատապարտեն Արցախը շրջափակելու համար, միևնույն է՝ սանկցիաներ չեն կիրառի: Նրանք ունեն իրենց շահերը, ինչպես ցանկացած երկիր, և դրա համար ոչ մի երկրից պետք չէ նեղանալ, պետք է ինքներս մեզնից նեղանանք, որ չենք սովորել ճիշտ հետապնդել մեր շահը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր