ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
««3 միլիոնին հանուն 150 հազարի չզոհելու» խայտառակ միտքը ական է. մի օր պայթելու է». Կարպիս Փաշոյան
01:12, 04.02.2023 | mamul.am
5277 | 2

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս իշխանության ամենասարսափելի մեղքը եղբայրասպանության քարոզն է։ «3 միլիոնին հանուն 150 հազարի չզոհելու» խայտառակ միտքն իրականում ական է ինչ-որ մի օր պայթելու հեռանկարով։ Ղարաբաղցին իր կորուստների մեջ մեղադրելու է երևանցուն, իսկ վերջինս էլ Հայաստանի ծանր դրությունը պայմանավորելու է ղարաբաղյան «բեռով»։ Ի՞նչ է սա, եթե ոչ եղբայրասպանություն, խորը անդունդ, որը տարանջատում է նույն ժողովրդի երկու հատվածներին։ Վստահաբար ինչ-որ մի օր դա փոխակերպվելու է գործողության և Երևանի կոնտրոնում «Բարդուղիմեոսյան գիշերը» ավելի քան իրական է թվում»։

Աղբյուրը` Կարպիս Փաշոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր