ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.29, EUR 420.21, RUB 5.07, GBP 477.98
+12 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+16 °C
«Սա փաստացիորեն հաստատեց Թեհրանից հնչած պաշտոնական հայտարարությունը». Վարդան Ոսկանյան
00:18, 04.02.2023 | mamul.am
7481 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր ալիքում գրել է. «Այսօր «Associated Press» լրատվական գործակալության հրապարակած արբանյակային լոսանկարն ուղղակիորեն հաստատեց, որ հունվարի 28-ին իսրայելական ԱԹՍ-ների հարձակման թիրախ դարձած արտադրամասի՝ Սպահանում գտնվող շենքի տանիքը շատ չնչին է վնասվել։

Սա փաստացիորեն հաստատեց Թեհրանից հնչած պաշտոնական հայտարարությունը և ապացուցեց, որ փոքր միջադեպից հակաիրանական լրատվամիջոցները փորձել էին ստեղծել, իբր, խոշոր հարձակման հետևանքով «աղետալի իրավիճակի» պատկեր՝ ազդելու ներիրանական տրամադրությունների վրա, ինչն ամբողջովին ձախողվեց։

Միջադեպը նաև ցույց տվեց, որ իրանական ՀՕՊ համակարգը և հակադրոնային պաշտպանիչ ցանցերն աշխատում են բավական արդյունավետ, իրանական պաշտոնական աղբյուրները տարածում են ճշմարտացի տեղեկատվություն, իրանական պետությունն ու հասարակությունը պատրաստ են քարոզչական հարձակումների, և այժմ ամենաուշագրավ հարցն այն է, թե երբ, որտեղ և ինչ ուժգնության պատասխան հարված կհասցնի Իրանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր