ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
«Այլ բան չկա ներկայացնելու՝ ստիպված զինվորական հանդերձանքի թեման են բարեփոխման տակ հրում». Տ. Աբրահամյան
11:18, 04.02.2023 | mamul.am
4207 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զինվորական համազգեստի որոշակի պարբերականությամբ փոփոխությունը Զինված ուժերի առօրյայի մասն է կազմում, բայց իշխանության փորձերն այն ներկայացնել որպես բարեփոխում՝ ցույց է տալիս, որ այլ բան չկա ներկայացնելու և ստիպված զինվորական հանդերձանքի թեման են բարեփոխման անվան տակ հրում:
Իմաստ կա՞ համազգեստ փոխելու:
Այո՛, եթե դա ենթադրում են գունային առումով հիմնական ծառայության վայրերի, այդ թվում` մարտական դիրքերում տեղանքի գույներին համահունչ դարձնելուն, որակի ու ծառայության համար առավել հարմարավետ վիճակ ապահովելու համար:
Արժե՞ այդ նպատակի համար լուրջ գումարներ հատկացնել: Այս պահին, բնականաբար, ոչ:
Պետք է նվազագույն հատկացումներով առավելագույն խնդիր լուծել:
Տարվա բոլոր եղանակներին զինծառայողները պետք է ունենան համապատասխան լուծումներով, ընթացիկ մարտական խնդիրների լուծման համար նախատեսված որակյալ հանդերձանք:
Իսկ եթե համազգեստի փոփոխության հրամայականը իշխանության համար զուտ դիզայնի փոփոխությունն է, ապա դա ոչ թե փոփոխություն է, այլ գումարի անիմաստ վատնում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր