ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Քաղաքացի Կորեյկոյի դերում հանդես է գալիս Հայաստանի օրվա իշխանությունը». Արթուր Ղազինյան
23:06, 04.02.2023 | mamul.am
3952 | 1

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օստապ Բենդերն ասում էր, որ մասը փոքր է ամբողջից, որպեսզի չկորցնի ամբողջը, կզիջի մասը: Այս միտքը հնչել է ապօրինի հարստացած մարդուց կլորիկ գումար կորզելու մարտավարության շրջանակներում, իսկ սխեման ամբողջությամբ տեղավորվում է աֆերիստ շորթման տրամաբանության մեջ:
Մեր իրավիճակում այդպես մտածում և գործում է ալիևը` աֆերիստ խաղամոլի հոգեբանությամբ շորթելով Արցախը Հայաստանից, իսկ քաղաքացի Կորեյկոյի դերում հանդես է գալիս Հայաստանի օրվա իշխանությունը:
Ի տարբերություն հանճար Կորեյկոյի, ով իր հարստությունը կուտակել էր ապօրինի ճանապարհով և խիստ խոցելի էր, Հայաստանն Արցախը վերադարձրել է լրիվ օրինական, արդար պայքարի հաղթանակի արդյունքում և շանտաժի ու սպառնալիքի ենթարկվելու որևէ պատճառ չունի: Իսկ ալիևը Բենդեր չի և մասով չի բավարարվելու. մասը հանձնելուց հետո պահանջելու և ստանալու է ամբողջը, քանի որ բացի աֆերիստ լինելուց նա նաև խաղամոլ է, իսկ խաղամոլները խաղաթղթի հաջող դասավորվածությունից չեն հրաժարվում ու խաղում են մինչև վերջ:
Բայց խիստ անտրամաբանական ու զավեշտալի է «կորեյկոյի» վարքագիծն ու բռնած դիրքը. ենթարկվել «Բենդերի» ու նրա շայկայի շանտաժներին ու սպառնալիքներին, չդիմադրել մասի հանձնման պահանջին, չպայքարել իր արդար և օրինական պահանջի ու իրավունքի համար. չէ՞ որ դիրքերն ամուր են, իսկ խաղաթղթերի դասավորվածությունն ամեն րոպե կարող է փոխվել` դիլլերի փոփոխության դեպքում:
Հ.Գ. Իլֆի ու Պետրովի պատծության մեջ Բենդերը կորցնում է իր ավարը` շորթած ճամպրուկը թողնելով երրորդ կողմին:
Հ.Հ.Գ. Մնաց հասկանանք, թե ով է այս պատմության մեջ Պանիկովսկին...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր