ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Թվում է՝ բարձրաստիճան պաշտոնյան ժամանակ չպետք է ունենա իր գույքային բարելավումների մասին մտածելու համար». Հ. Բադալյան
02:12, 05.02.2023 | mamul.am
4212 | 3

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կառավարող վերնախավերի համար հանրության հետ ուղղակի, թե անուղղակի հարաբերություններում բոլորովին բավարար-կարևոր չէ նյութական բարեկեցության ծագման լոկ օրինականության հարցը: Եվ խնդիրը միայն այն չէ, որ «թղթով կարգին» պատկերը իր խորքում կարող է ունենալ ոչ կարգին ասպեկտներ կամ շերտեր:
Խնդիրն այն է, որ աղքատության, սոցիալական անապահովության, միաժամանակ նաև արդարության մեծագույն խնդիրներ ունեցող հասարակություններում կառավարող վերնախավերի վարքագիծը պետք է աչքի ընկնի նկատելի ժուժկալությամբ: Առավել ևս երկրում, որի խնդիրներն ու մարտահրավերները այն ծավալի են, որ թվում է, թե որևէ բարձրաստիճան պաշտոնյա ժամանակ իսկ չպետք է ունենա իր գույքային բարելավումների մասին մտածելու համար:
Ինքնին երևույթը՝ անկախ շքեղության ծավալից, հոգեբանական ճնշում է հասարակության այն մեծ մասի հանդեպ, որը չի կարողանում բավարարել իր նվազագույն կարիքներն անգամ՝ լինի գույքային՝ շարժական, թե անշարժ, թե սննդային, կամ այլ:
Օրինակ, երբ մարդկանց մի մեծ մաս ամենօրյա տքնաջան աշխատանքի պայմաններում չունի անգամ տանը արձակուրդ անցկացնելու հնարավորություն, որևէ պետական բարձրաստիճան պաշտոնյա իրավունք չունի իրեն թույլ տալ հանգստանալ թանկարժեք հանգստավայրում, եթե անգամ վայելում է բացարձակ օրինական հանգիստը:
Կրկնեմ, որևէ վերնախավի պարտավորությունները չեն սկսում և ավարտվում լոկ օրինականությամբ: Դրանք սկսում և ավարտվում են արժեհամակարգային պարտավորություններով և անձնական օրինակներով: Օրինականությունը պարզապես այդ ամենի պարտադիր ուղեկիցն է»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր