ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Հունաստանի հանրային ռադիոն անդրադարձել է Արցախի շրջափակմանը
16:42, 04.02.2023 | mamul.am
2716 | 0

Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի փետրվարի 3-ին Հունաստանի հանրային ռադիոյի՝ «Հունաստանի Ձայնը» հաղորդման «Անպաշտպան անցուղի» հաղորդաշարը ներկայացրել է ռադիովավերագրական հաղորդում՝ Արցախի շրջափակման մասին, ինչը հանգեցրել է հազարավոր մարդկանց մեկուսացմանը, որի արդյունքում մի ողջ բնակչություն, այդ թվում՝ տարեց մարդիկ, երեխաներ և հիվանդներ, մնացել են առանց սննդի, դեղորայքի և բժշկական օգնության:
«Հաղորդման շրջանակներում նկարագրվում է շրջափակման գործընթացը, որը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերից, երբ Ադրբեջանից մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես «բնապահպան ակտիվիստներ» և բողոքելով հանքի շահագործման դեմ, փակեցին Գորիս-Ստեփանակերտ միակ ճանապարհը, այսինքն՝ Բերձորով անցնող մայրուղին։ Այն միակ միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և աշխարհի հետ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագիրը, ինչպես ներկայացվում է հաղորդման ներածականում, փխրուն է, հատկապես Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի մեկնարկից հետո, որն ուղղակիորեն ազդեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա, մասնավորապես Լաչինի հինգ կիլոմետրանոց բաց միջանցքի շրջափակմանը, որի անվտանգության ապահովումը հիմնավորված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
Հաղորդման հյուրերն են՝ Քուին Մինասյանը և Ջորջ Մենեշյանը, որոնք հիմնավոր ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի ներկայիս իրավիճակը, վերլուծում Հայաստանի աշխարհաքաղաքական դերն և դրանից բխող խնդիրները, մեկնաբանում տարածաշրջանային ուժերի դերը, ինչպես նաև հիմնավոր կերպով ներկայացնում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության ապրելու և արարելու իրավունքը»,- հայտնում է դեսպանությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր