ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.07, EUR 416.17, RUB 5.07, GBP 473.33
+12 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
«Թե ի՞նչ են ցանկանում բռնագանձել մահացած Արամ Սիմոնյանից, անհայտ է». Կարեն Հեքիմյան
18:06, 04.02.2023 | mamul.am
4225 | 0

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Կան մարդիկ, որոնք նույնիսկ գտնվելով դագաղում, ազդում են օրվա իշխանությունների վրա և անգամ երկնքից վերջիններիս օր և արև չեն տալիս:
Այդ անձանցից մեկը ԵՊՀ նախկին ռեկտոր, լուսահոգի Արամ Սիմոնյանն է:
Վերջինիս դուստրերին և կնոջը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Թե ի՞նչ են ցանկանում բռնագանձել մահացած Արամ Սիմոնյանից անհայտ է: Հայտնի է միայն, որ սրանցից այլ աշխարհում ևս պրծում չկա:
Սա արդեն ախտորոշում է»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր