ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Սխալ է Հայաստանի կողմից հայտնվել Արևմուտք-ՌԴ շահերի բախման կետում, քանի որ հիմա պայթյունավտանգ իրավիճակ է». Վ. Հովհաննիսյան
21:12, 04.02.2023 | mamul.am
3063 | 0

«Հայաստանը վերջին կես տարում Ռուսաստանի հետ իրեն պահում է երես առած երեխայի նման, ամեն ինչ իրեն թույլ է տալիս՝ խաբել, բանակցություններից «թռնել», փոխել բանակցողին, ամեն տեղ տարբեր բաներ խոստանալ, հետո զարմանում՝ թե ինչու՞ մեզ տենց պատասխանեցին»,-այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նրա համոզմամբ, սխալ է Հայաստանի կողմից հայտնվել Արևմուտք - ՌԴ շահերի բախման կետում, քանի որ հիմա տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ է: «Ռուսները շատ լավ հասկանում են, որ Հայաստանը ուզում է գնալ Արևմտյան միջնորդության ճանապարհով, ակնկալել, թե պետք է սիրով ասեն՝ գնացեք, բանակցեք, երբ ասեք, մեր զորքերը կհանենք, ծիծաղելի է: Բնական է, որ ՌԴ-ն հակաքայլեր է անելու, եթե անգամ ոչինչ չանի, բաց Ադրբեջանին ասի՝ ես դիտորդ կլինեմ, ինչ ուզում եք արեք, դա մեզ համար ողբերգություն կլինի, իսկ մենք դա չենք կասեցնում, ձեռքներս ծալած սպասում ենք ու ողբերգության համար դռներ ենք բացում»,- ընդգծել է նա:

«Սխալ է Հայաստանի կողմից հայտնվել Արևմուտք-ՌԴ շահերի բախման կետում, քանի որ հիմա պայթյունավտանգ իրավիճակ է». Վ. Հովհաննիսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր